Tesla-ն կմասնակցի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Tesla-ն կմասնակցի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Tesla ընկերությունը ներկայումս զբաղվում է այն սարքերի ստեղծմամբ, որոնք անհրաժեշտ են CureVac գերմանական ընկերության համար հակակորոնավիրուսային ՌՆԹ-ի հիմքով պատվաստանյութի արտադրման համար, որի մշակմամբ զբաղված է նշված գերմանական դեղագործական ընկերությունը։ Այս մասին հայտարարել է Իլոն Մասկը։

Հիշեցնենք, որ CureVac-ը հայտարարել էր, որ աշխատում է այսպես ասած ՌՆԹ հիմքով հակակորոնավիրուսային պատվաստանյութի մշակման վրա, իսկ հունիսին ստացել է արտոնություն սկսելու կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, այդ դեղամիջոցի, որը կարող է դառնալ հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկը։