«Հըն, Իոաննիսյան, հիմա հաշվելու՞ ես՝ քանի մարդ ա մասնակցում էս միջոցառմանը»․ տոնական քայլերթ է մեկնարկել

«Հըն, Իոաննիսյան, հիմա հաշվելու՞ ես՝ քանի մարդ ա մասնակցում էս միջոցառմանը»․ տոնական քայլերթ է մեկնարկել

Ազատության հրապարակից Սահմանադրության օրվա առիթով մեկնարկել է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Փակ են Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: Փակ են նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու քայլերթին։ Միջոցառումը նախաձեռնել է «ՄԵՆՔ» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։

«Հըն, Իոաննիսյան, հիմա հաշվելու՞ ես՝ քանի մարդ ա մասնակցում էս միջոցառմանը»,- քիչ առաջ Մաշտոցի պողոտայում ասաց քաղաքացիներից մեկն ու հեռացավ։