Թրամփը մակագրել է ամերիկա-մեքսիկական սահմանային պատը

Թրամփը մակագրել է ամերիկա-մեքսիկական սահմանային պատը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ստորագրությունն է թողել ամերիկա-մեքսիկական սահմանային պատին՝ Կալիֆորնիա նահանգի եւ Մեքսիկայի սահմանային տեղամասում։ Այս մասին հայտնում է Hill պարբերականը։ ԱՄՆ հարավային սահմանի մոտ տեղի ունեցած ասուլիսից հետո նա մոտեցել է պատին ու մարկերով ստորագրել այն։ «Շատ շոգ է։ Պատին մոտենալ հնարավոր չէ։ Կարելի է ձվածեղ անել այնտեղ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքերի համաձայն, մինչեւ տարվա վերջ կավարտվեն 800 կմ երկարությամբ սահմանապատի կառուցման աշխատանքները։