Ինչպես է Բաքուն ներկայացնում 15 հայ ռազմագերու վերադարձումը

Ինչպես է Բաքուն ներկայացնում 15 հայ ռազմագերու վերադարձումը

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության, Ադրբեջանը 15 հայ պահվող անձանց փոխանակել է Աղդամի շրջանի ականադաշտերի հետ, որտեղ արձանագրվել է ավելի քան 97 հազար ականի տեղադրում։ Փոխանակումն իրականացվել է վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի կառավարության միջոցով։ Բացի այդ, դատելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունից, այս փոխանակության հարցում դերակատարում են ունեցել՝ Վրաստանի վարչապետ Իրակի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը, ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները կատարող Ֆիլիպ Ռիկերը, ԵԽ ղեկավար Շառլ Միշելն ու ԵԱՀԿ շվեդական նախագահությունը։ Նշենք, որ Ադրբեջանը հայտնում է, որ փոխանակված 15 անձինք ունեցել են «պահվող անձի» կարգավիճակ, եւ «ադրբեջանական օրենսդրությամբ ծանր հանցագործություններ չեն կատարել այդ երկրի դեմ, որով հնարավոր է դարձել նրանց փոխանակությունը»։