Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին է ներկայացրել պաշտոնական կարեւոր գրություն

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին է ներկայացրել պաշտոնական կարեւոր գրություն

Մոտ մեկ ժամ առաջ անսպասելիորեն կառավարություն են հրավիրվել արտախորհրդարանական ուժերը՝ նույն կազմով, ինչ հոկտեմբերի 12-ին։ Նրանք կրկին հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը, Սասնա ծռերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։ 

Քիչ առաջ հանդիպումն ավարտվել է եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հեռացել են կառավարության շենքից։ Դուրս գալով նրանք հիմնականում հրաժարվել են ինչ որ բան ասելուց, դրա իրավունքը վերապահելով կառավարությանը։
Մեզ հաջողվեց պարզել, որ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել եւ կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հետ կապված քննարկում է ընթացել։ Քաղաքական ուժերին ներկայացվել է իրավիճակը եւ լուծումը՝ առաջարկելով կարծիքներ հայտնել։ Մեզ ասացին, որ քննարկման է դրված եղել մի պաշտոնական նամակ, որի մասին մենք առաջիկայում հրապարակում կանենք։ Նամակի պատճենը մեր ձեռքում է։