Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի պարտականությունները փոխանցվել են նրա գործընկերոջը

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի պարտականությունները փոխանցվել են նրա գործընկերոջը

Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի լիազորությունները ժամանակավորապես կիրականացնի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) քաղաքային խորհրդի անդամ Նուրի Ասլանը։

Այս որոշումը կայացվել է Իմամօղլուի անձնական նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ լիազորությունները պատվիրակող ձեռագիր փաստաթուղթ է ներկայացվել քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայում ձերբակալել են Իմամօղլուին և քաղաքապետարանի մի քանի տասնյակ պաշտոնյանների, ինչպես նաև քաղաքապետի համախոհներին:

Նրանց մեղադրում են կոռուպցիայի մեջ:

Ձերբակալությունները շարունակվում են, իսկ այդ ֆոնին Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմահազար բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

Իրավապահների և ընդդիմության ներկայացուցիչների առճակատման արդյունքում երկուստեք տուժածներ կան:

Նշվում է, որ նախագահ Էրդողանը հատուկ արշավ է սկսել իր հիմնական մրցակցի նկատմամբ՝ մտավախություն ունենալով, որ նախագահական հաջորդ ընտրություններում Իմամօղլուն կհաղթի իրեն:

Էրդողանի թիմակիցներն ու անձամբ թուրք առաջնորդը ժխտում են իրենց վերագրվող մեղադրանքները: