Որևէ անձ, որը մեղադրվում է նման հոդվածով, չի կարող հասկանալ՝ ինչի համար է մեղադրվում

Որևէ անձ, որը մեղադրվում է նման հոդվածով, չի կարող հասկանալ՝ ինչի համար է մեղադրվում

«Կարծում եմ՝ այլևս կարիք չկա ներկայացնելու՝ ինչ է կատարվում դատավարության ընթացքում, դա բոլորդ տեսել եք և տեսնում եք։ Իհարկե կալանավորման դեմ մեր կողմից օրենքով չարգելված բոլոր գործողությունները կատարվել են։ Նկատել եք՝ այն հիմնական թեզը, որը շրջանառության մեջ է դրվում, դատաքննությունը չսկսելու իրավիճակն է, այսինքն՝ մենք այն չենք սկսում, ձգձգում ենք։ Նախ դատաքննությունը սկսվել է, դատաքննությունը սկսում է այն պահից, երբ դատարանը վարույթ է ընդունում։ Միգուցե սա որոշ մարդկանց իրավական գիտելիքների պակասն է, բայց ամեն դեպքում, այո, դատաքննությունը սկսել է։ Այլ հարց է, որ այն իր մեջ ունի մի շարք փուլեր, ներկայումս մենք գտնվում ենք միջնորդությունների փուլում»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբի կազմակերպած  քննարկման ժամանակ նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը կրկին անդրադարձավ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին։

«Մեր կողմից վերլուծության արդյունք օրինակ այն է, որ 300.1 հոդվածը իրավական որոշակիության սկզբունքի հետ որևէ կապ կամ առնչություն չունի։ Այսինքն՝ որևէ անձ, որը մեղադրվում է նման հոդվածով, չի կարող հասկանալ՝ ինչի համար է մեղադրվում, որովհետև հոդվածը ինքնին այդպիսին է»,- ասաց Վարդևանյանը։