Ինչ հարցեր են քննարկելու ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները Կազանում տեղի ունենալիք հանդիպմանը

Ինչ հարցեր են քննարկելու ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները Կազանում տեղի ունենալիք հանդիպմանը

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները այսօր կհանդիպեն Ռուսաստանի Կազան քաղաքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ օրակարգում կլինեն համատեղ ուժերով արտաքին ուժերի ազդեցություններին հակազդելու մեխանիզմներին առնչվող հարցերը։ Հանդիպումը կբացի Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Խորհրդակցության ավարտին կստորագրվի համատեղ ամփոփիչ հուշագիր։ Օրակարգում կլինեն նաեւ ահաբեկչությանն ու կրոնական ծայրահեղականությանը հակազդելու հետ կապված հարցերը։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայոյթւոննների ղեկավարները։