Fox News-ը աշխատանքից ազատել է հաղորդավարին՝ սեքսուալ ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով

Fox News-ը աշխատանքից ազատել է հաղորդավարին՝ սեքսուալ ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով

Fox News-ն աշխատանքից ազատել է հաղորդավար Էդ Հենրիին՝ վերջինիս հասցեին ուղղված սեքսուալ ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների համար։ Հենրիից բողոքը հեռուստաընկերությունը ստացել է անցյալ շաբաթ։

Նրան անմիջապես հեռացրել են եթերից, մինչեւ բողոքի առնչությամբ քննության անցկացումը։ «Հիմք ընդունելով հետաքննության արդյունքները, մենք հեռացրեցինք Էդին»,- ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Հաղորդավարի փաստաբան Քեթրին Ֆոտին էլ հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է մեղադրանքը եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտպանյալը կարդարացվի։ Էդ Հենրին հանդիսանում էր հեռուստաընկերության թղթակիցը Սպիտակ տանը, իսկ վերջերս էլ դարձել էր ցերեկային լրատվական հաղորդման վարողը։