Tesla-ն եւ Samsung-ը ստեղծում են նոր սերնդի ավտոմեքենայի «ուղեղը»

Tesla-ն եւ Samsung-ը ստեղծում են նոր սերնդի ավտոմեքենայի «ուղեղը»

Tesla եւ Samsung ընկերությունները աշխատում են այն բանի վրա, որ ստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենայի «ուղեղը»։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն։ Ըստ հաղորդման, հարավկորեական տեխնոլոգիական հսկան պատրաստվում է նկատելիորեն ընդլայնել իր ներկայությունը նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների ոլորտում, որպես այդ մեքենաների «ուղեղների» ստեղծողը։

Մասնավորապես, ներկայումս այն մշակում է Tesla-ի Extreme Ultraviolet մոդելի պրոցեսորը։

Նշենք, որ նոր պրոցեսորը լինելու է հինգ նանոմետրանի, ինչը նկատելի առաջընթաց է, քանի որ ներկայումս օգտագործվում է 14 նանոմետրանի չիպեր։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։ Ի դեպ, նման չիպեր կարող են արտադրել դեռեւս երկու ընկերություններ՝ Samsung-ը եւ թայվանական TSMC-ն։