Հասարակություն

Հայ բժիշկները մասնակցել են «Առողջ Եվրասիա» միջազգային ֆորումին 

Հայ բժիշկները մասնակցել են «Առողջ Եվրասիա» միջազգային ֆորումին 

Հայաստանը ներկայացնող բժիշկները իրենց 150 այլ երկրներ ներկայացնող գործընկերների հետ մասնակցել են Մոսկվայում օգոստոսի 22-25-ը ընթացող  «Առողջ Եվրասիա» միջազգային ֆորումին։

Ֆորումին մասնակցել են նաեւ մասնագետներ Մոլդովայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից։ Ֆորումի ժամանակ մասնակիցները կծանոթանան ռուսական առողջապահական նորագույն նվաճումներին կայցելեն Բոտկինի, Բակուլաեւի, Պիրոգովի անվան կենտրոններ, որտեղ նրանց կներկայացվի լաբորատոր աշխատանքները, ինչպես նաեւ կանցկացվեն վարպետության դասեր բժշկական շուկայագիտության, բժշկի հեղինակության պահպանման, պացիենտների հետ հոգեբանական դրական վերաբերմունքի ձեւավորման, պացիենտերին ունեցած վախերի հաղթահարման օգնելու հմտությունների եւ բժիշկ-պացիենտ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ հմտություններին առնչվող հարցերի վերաբերյալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image