Մեսսին՝ իր եւ Ռոնալդուի մրցակցության մասին

Մեսսին՝ իր եւ Ռոնալդուի մրցակցության մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր եւ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։ Այս մասին հայտնում է France Football-ը։ Ըստ Մեսսիի, իր համար մի քիչ ծանր է տանում, երբ Ռոնալդուն ստանում է «Ոկսե գնդակ» եւ ինքը մրցել է Ռոնալդուի հետ՝ ստացած մրցանակներով։

«Ես այլեւս միայնակ չեմ ամենաբարձրում»,- ասել է արգենտինացին։ Մեսսին նկատել է, որ իր եւ Ռոնալդուի դիմակայությունը ձգվում է արդեն տասը տարի եւ կմնա պատմության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի երկուսին Լիոնել Մեսսին ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակ, եւ դարձավ միակ ֆուտբոլիստը աշխարհում, որ հեղինակավոր մրցանակը նվաճում է արդեն վեցերորդ անգամ։