Զինվորների վրա կրակած հարբած հրամանատարը գերի է ընկել (տեսանյութ)

Զինվորների վրա կրակած հարբած հրամանատարը գերի է ընկել (տեսանյութ)

Կիրակի՝ հունիսի 4-ին, «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը իր մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակել է տեսանյութ՝ հարցաքննելով մի մարդու, ով իրեն անվանում է ՌԴ ԶՈւ 72-րդ բրիգադի հրամանատար Ռոման Վենևիտին։ 

Ռուսական բանակի փոխգնդապետը խոստովանել է, որ ալկոհոլի ազդեցության տակ, հարբած վիճակում, «Վագներ»-ի նկատմամբ «անձնական հակակրանքի» պատճառով կրակել է կազմակերպությանը պատկանող մեքենայի վրա, ինչպես նաև զինաթափել Պրիգոժինի ղեկավարությամբ ռուսների կողմից մարտչնչող մի խումբ զինյալների:
Պրիգոժինը կատարվածը վկայակոչելով՝ կրկին մեղադրանքներ է հասցեագրել ՌԴ ՊՆ-ին։

«Բալը պահեք տորթի վրա, որպեսզի կասկածներ չլինեն», - գերեվարված Վենևիտինի կատարած արարքը մեկնաբանելիս ասել է նա՝ ի պատասխան ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ իր ունեցած կոնֆլիկտի մասին հարցին: 

Ռուսական բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեսանյութը։