2020 թ-ին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020 թ-ին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020 թվականի  պետական բյուջեից ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են` 

ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց 
ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց 
                                                 Շատջրեքի միջնակարգ դպրոց 
                                                 Ջիլի  միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց 
                                Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց 
                                    Բերդաշենի միջնակարգ դպրոց 
                                    Կապսի միջնակարգ դպրոց 
ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց 
                                       Դարբասի միջնակարգ դպրոց 
                                       Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց
                                     Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ -  Գոմքի միջնակարգ դպրոց
                                       Չիվայի միջնակարգ դպրոց
                                       Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց
                                       Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց
                                                 Գառնահովիտի միջնակարգ դպրոց

 Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ  դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի  «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում: