ՀՀ-ում Սերբիայի դեսպանություն կբացվի (տեսանյութ)

ՀՀ-ում Սերբիայի դեսպանություն կբացվի (տեսանյութ)

Քիչ առաջ Սերբիայում հանդիպում-բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Հայաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Սերբիայի նախագահին ընդունելության համար, թվարկեց մի քանի կարևոր ուղղություններ, որոնց շուրջ բանակցել են իրենք, և տեղեկացրեց, որ շուտով Հայաստանում Սերբիայի դեսպանություն կբացվի, ինչի մասին Hraparak.am-ն արդեն տեղեկացրել էր։

Արմեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այսուհետ Հայաստանի քաղաքացիները Սերբիա կկարողանան այցելել առանց արտոնագրային ռեժիմի՝ ավելի պարզեցված տարբերակով։ Բանակցությունների մասին առավել մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ։

Ի դեպ, Արմեն Սարգսյանն իր հայտարարությունը հնչեցրեց հայերեն, որը թարգմանվում էր սերբերեն, սակայն տեղ-տեղ, շեղվելով պաշտոնական տեքստից, անգլերենով առանձին դիմում էր Սերբիայի իր պաշտոնակցին՝ առանձին շարադրելով իր մտքերը այս կամ այն հարցի շուրջ կամ շնորհակալություն հայտնում որևէ հարցով։

Մանրամասն՝ տեսանյութում։