Մեր ճանապարհները բաժանվեցին․ արքայազն Հարին անդրադարձել է արքայազն Ուիլյամի հետ ունեցած կոնֆլիկտին

Մեր ճանապարհները բաժանվեցին․ արքայազն Հարին անդրադարձել է արքայազն Ուիլյամի հետ ունեցած կոնֆլիկտին

Տեւական ժամանակ բրիտանական զանգվածային լրատվական միջոցները հավաստիացնում էին, որ Մեգան Մարքլի՝ բրիտանական թագավորական ընտանիք մուտք գործելով հարաբերությունները երկու եղբայրների՝ արքայազն Հարիի եւ արքայազն Ուիլյամի միջեւ խաթարվել են։ Իբրեւ թե՝ արքայազները սկսել են շատ վիճել, ու հիմա շփվում են միայն միջոցառումների ժամանակ, որոնց ընթացքում անհնար է, որ իրար չհանդիպեն։ Եվ ահա, նախօրեին արքայազն Հարին առաջին անգամ անդրադարձել է այդ խնդրին, որի հանդեպ շատ բրիտանացիներ ավելի զգացականություն են ցուցաբերում, քան թե սեփական խնդիրների հանդեպ։ Ինչպես գրում է Super.ru-ն, նախկինում Բուկինգհեմյան պալատը այդ վեճերի մասին խոսակցությունները անվանում էր մտացածին եւ մամուլի սպեկուլյացիաներ, սակայն Սասեքսի դուքսը իր մեկնաբանություններում այնքան էլ միանշանակ չի գտնվել ու չի հերքել խնդիրների առկայությունը։ «Մեր ընտանիքը գտնվում է մշտական ճնշումների ներքո, եւ նման իրավիճակում կոնֆլիկտները անխուսափելի են։ Սակայն մենք եղբայրներ ենք ու միշտ այդպիսին կլինենք։ Հիմա մեր ճանապարհները իհարկե, բաժանվել են, սակայն եթե հարկ լինի, ես միշտ կլինեմ նրա կողքին եւ նա էլ իմ հանդեպ նույնը կանի։ Այո, մենք հազվադեպ ենք հանդիպում, քանի որ զբաղված ենք, սակայն ես սիրում եմ նրան, իսկ շատ բաներ մամուլում պարզապես ուռճացվում է։ Մենք եղբայրներ ենք ու կունենանք եւ լավ, եւ վատ ժամանակներ,- ասել է նա։