Տարածքային զիջումների պատրաստ ուկրաինացիների թիվն աճում է. հարցում

Տարածքային զիջումների պատրաստ ուկրաինացիների թիվն աճում է. հարցում

2024 թվականի մայիսի դրությամբ հարցվածների 32%-ը կարծում էր, որ անհապաղ խաղաղության հասնելու և անկախությունը պահպանելու համար Ուկրաինան կարող է զիջել իր որոշ տարածքները։ 

Միաժամանակ մեծամասնությունը (55%) դեմ է արտահայտվել Ռուսաստանին ցանկացած տարածքային զիջման։ 
Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետազոտության տվյալներին։

Ինչպես նշում են սոցիոլոգները, 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը իրավիճակը համեմատաբար կայուն է եղել՝ հարցվածների մոտ 8-10%-ը պատրաստ է եղել տարածքային զիջումների, իսկ բացարձակ մեծամասնությունը՝ 82-87%-ը, հետևողականորեն դեմ է եղել զիջումներին։

2023 թվականի մայիսից հետո աստիճանաբար աճում է տարածքային զիջումներին պատրաստ քաղաքացիների մասնաբաժինը։ Այսպես, մինչև 2023 թվականի վերջը զիջումների գնալու պատրաստակամությունն աճել է մինչև 19%, 2024 թվականի փետրվարին՝ 26%, 2024 թվականի մայիսին՝ 32%։

Տարածքային զիջումներին դեմ արտահայտվողների մասնաբաժինը, համապատասխանաբար, այս ընթացքում անշեղորեն նվազել է։