Թրամփը չի բացահայտում, թե նախագահությունից հետո ինչ է անելու

Թրամփը չի բացահայտում, թե նախագահությունից հետո ինչ է անելու

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ է անելու հիմա, արդեն հեռացել է ԱՄՆ ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Washington Examiner-ը։ «Ինչ որ բան կանենք, բայց ոչ հենց հիմա»,- ի պատասխան պարբերականի լրագրողի հարցի ասել է նա՝ Վեսթ-Պալմ-Բիչի իր գոլֆի ակումբում տեղի ունեցած զրույցի ընթացքում։

Այդ պատասխանից հետո Թրամփի օգնականը շուտափույթ կերպով եւ չափազանց քաղաքավարի վերջ է դրել նախկին նախագահի եւ լրագրողի զրույցին։