«Ամերիա» խորհրդատվական ծառայությունը հրապարակում է ՓՄՁ հետազոտությունը

«Ամերիա» խորհրդատվական ծառայությունը հրապարակում է ՓՄՁ հետազոտությունը

Հրապարակվեց «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը՝ ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին։

«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները։ Աշխատանքը կատարվել է 2019 թվականի տեղեկատվության հիման վրա և բացառիկ է ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով։

Հետազոտության  համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1-ը՝ փոքր, իսկ մոտ մեկ տոկոսը՝միջին։

Նշենք, որ «Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ.առաջինը իրականացվել է 2013-ին։

Միջոցառմանը ներկա են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պատգամավորներ ։