«Հրապարակ». Քաղաքական ուժերը մրցում են՝ ով շատ մարդ կտանի հանրահավաք

«Հրապարակ». Քաղաքական ուժերը մրցում են՝ ով շատ մարդ կտանի հանրահավաք

«Հանուն Արցախի եւ Հայաստանի փրկության» խորագրով շաբաթ օրը Ազատության հրապարակում անցկացվելիք միտինգին 17 ուժերն ավելի խնամքով են պատրաստվում։

Ընդդիմադիր առաջնորդները ելույթ կունենան, ծրագրային ելույթ կունենա նաեւ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Քաղաքական ուժերը զբաղված են կազմակերպական հարցերով եւ մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կբերի, ում լուման ավելի մեծ կլինի։

Նաեւ որոշել են՝ Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի։ Յուրաքանչյուրը հավաքվելու է մի վայրում, եւ խմբով մտնելու են հրապարակ։