Անհրաժեշտ է խոսել Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ

Անհրաժեշտ է խոսել Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոնսոլիդացնել դիվանագիտական ողջ ներուժը

Արցախյան պատերազմի այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան: Մասնավորապես, անհրաժեշտ է խոսել նախկին նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, գտնել տարբեր ուղղություններով նրանց հնարավոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ներգրավման կերպը:

Քիչ չեն նաեւ Երևանում ու տարբեր մայրաքաղաքներում հայտնված մեր նախկին դիվանագետները, որոնց կապերը, գիտելիքները, փորձն ու կարողությունները կարող են հսկայական օգուտ տալ: Առանձին անուններ չեմ նշում, ԱԳՆ-ի գործընկերները վստահաբար լավ գիտեն նրանց բոլորին»: