Առաջին անգամ Վատիկանի նահանգապետը կին կլինի․ Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտադիր է այս տարվա մարտ ամսին Վատիկանի նահանգապետ նշանակել վանականուհի Ռաֆայելլա Պետրինիին։ Այս մասին Սրբազան Քահանայապետը հայտարարել է «Che tempo che fa» հաղորդաշարի ժամանակ, ինչպես փոխանցում է կաթոլիկական KNA լրատվական գործակալությունը։
Վանականուհի Ռաֆայելլա Պետրինին 2021 թվականից հանդիսանում է Վատիկանի նահանգապետության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նոր պաշտոնին նա կփոխարինի Ֆերնանդո Վերգես Ալսագուին, ով այս տարվա մարտի մեկին կդառնա ութսուն տարեկան եւ ըստ գործող կարգի, կանցնի թոշակի։
Կարծիքներ