Ադրբեջանում բողոքի ակցիա է. 9 ամիս չեն գտնում կորած երեխային

Ադրբեջանում բողոքի ակցիա է. 9 ամիս չեն գտնում կորած երեխային

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում 9 ամիս առաջ անհետ կորած 11-ամյա Ռասիմ Խանկիշիեւի հարազատներն ու համագյուղացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ փակելով Գարագուվենդիքլի գյուղ տանող ճանապարհը։
Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:

Տղայի հայրը նշել է, որ իր որդու անհետացման հետաքննությունն արդեն 9 ամիս առաջ չի շարժվել.

«Ուստի մենք որոշեցինք փակել ճանապարհը՝ ի նշան նախաքննության անգործության դեմ բողոքի, որպեսզի դատարանի առաջ կանգնեն այն մարդիկ, որոնցից մենք բողոքում ենք»։