Բանկերն իրենք են ընտրելու՝ ում վարկերը ներեն, ում` ոչ. Սուրեն Պարսյան

Բանկերն իրենք են ընտրելու՝ ում վարկերը ներեն, ում` ոչ. Սուրեն Պարսյան

Բանկերն իրենք են ընտրելու ում վարկերը ներեն, ում` ոչ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմական օրերին առավել կարեւոր է հանրությանը ճիշտ եւ ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման:

Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներեն, ում` ոչ»: