Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվեց․ հայտնի է հաղթողը

Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվեց․ հայտնի է հաղթողը

Քիչ առաջ ավարտվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները, հիշեցնենք, որ 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։

Հիշեցնենք նաև, որ ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։ Եվ այսպես՝ գիտխորհրդից քիչ առաջ «Հրապարակին» փոխանցեցին, որ  Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն, 6 հոգի էլ բոլորին դեմ է քվեարկել։ Այսպիսով հաղթել է Հարություն Խաչիկյանը։

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը չսպասեց արդյունքներին եւ հեռացավ՝ նշելով, որ իր համար ակնհայտ են արդյունքները՝ ինքը չի հաղթելու։