Ասուլիսին կմասնակցի նաեւ Հայկ Մարությանը

Ասուլիսին կմասնակցի նաեւ Հայկ Մարությանը

Երեկ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 11:00-ին քաղաքապետարանում Մաշտոցի պուրակի շուրջ դեպքերի հետ կապված մամուլի ասուլիս է հրավիրվել, որին պետք է մասնակցեին քաղաքապետի առաջին տեղակալն ու Կենտրոնի թաղապետը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ասուլիսը մեկ ժամով հետաձգվում է, այն տեղի կունենա ժամը 12:00-ին։ Քաղաքապետ Հայկ Մարությանը անձամբ է մասնակցելու ասուլիսին։