Օրինագիծը կազմված է փնթի և անհեթեթ ձևակերպումներով
«Մեդիապաշտպան» նախաձեռնությունը մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է կազմակերպել «Հեռուստատեսության և ռադիոյի մասի» օրենքի նոր նախագծի վերաբերյալ: Բանախոսներն են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, «Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրեն Լիկա Թումանյանը, մասնակցում են ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սաթիկ Սեյրանյանը իր խոսքում նշեց, որ օրենքի նախագիծը կազմվել է շատ փնթի և անհեթեթ ձևակերպումներով, և այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին չպիտի լինի օրենքի նախագիծը, բացի այս, այն կազմվել է մի քանի ՀԿ-ների ներգրավվածությամբ առանց մասնագիտական հանրության ներկայացուցիչների, որոնք այս օրենքի շահառուներն են:
«Երկիր Մեդիա» կազմակերպության նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց, որ օրինագիծ կարող են առաջարկել բոլոր ՀԿ-ները, սակայն իրենք պետք է այնպես անեն, որ մամուլն ու ազատ խոսքը չտուժեն:
Կարծիքներ