Սրբազանի խոսույթը նաեւ կրթում է․ Սեֆիլյան

Սրբազանի խոսույթը նաեւ կրթում է․ Սեֆիլյան

«Մարդիկ կան, որ չեն ուզում լսել հոգեւորականի խոսույթը, ավելի շատ քաղաքական խոսք են ուզում լսել: Այդ մարդկանց խորհուրդ կտայի, որ համբերատար լինեն, որովհետեւ այդ խոսույթն իր ներգործությունն ունենում է: Այն նաեւ կրթում է: Մաքուր հայերենի, լավ հայերենի կարոտ է մեր ժողովուրդը: Մենք  րա պակասը չենք ունեցել, բայց քանի որ ինֆորմացիոն առումով փակ ենք եղել, ժողովուրդը չի լսել մեր խոսքը: Այսօր, բարեբախտաբար, Սրբազանի շարժումն այդ ճեղքումն իրականացել է եւ հարյուր հազարավոր մարդիկ լսելու հնարավորություն ունեն այն, ինչ արտաբերում է Սրբազանը: Սա շատ կարեւոր հանգամանք է»:

Ժիրայր Սեֆիլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ՀրապարակTV-ի եթերում` շաբաթ երեկոյան: