Մի օր արթնանալու ենք փլատակներում․ Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչ

Մի օր արթնանալու ենք փլատակներում․ Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչ

«Ոչ կանաչապատ տարածք կա, ոչ էլ ծառ, թող հսկա շենք սարքելու փոխարեն այգի սարքեին։ Մի օր արթնանալու ենք փլատակների տակ։ Թող դադարեցնեն շինարարական աշխատանքները մինչեւ այս հարցի լուծումը տան»,-այս մասին ասաց Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչմերից մեկը։ Այսօր Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։

Ըստ նրանց՝ քաղաքապետարանը ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: Մենք ավելի վաղ գրել էինք, որ Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք է կառուցվում՝ Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։ Բնակիչներին հաջողվեց դադարեցնել շինարարության ընթացքը, պայմանով, որ երկուշաբթի հանդիմում կունենան Երեւանի քաղաքապետարանից որեւէ մեկի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում