Թրամփը նախկին և ներկայիս կանանց հետ նախապատրաստվում է դստեր շքեղ հարսանիքին (լուսանկարներ)

Թրամփը նախկին և ներկայիս կանանց հետ նախապատրաստվում է դստեր շքեղ հարսանիքին (լուսանկարներ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա բազմանդամ ընտանիքը նախապատրաստվում են միլիարդատիրոջ կրտսեր դստեր՝ 29-ամյա Տիֆանի Թրամփի շքեղ պսակադրությանը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Թրամփը, որն ամուսնացած է եղել երեք անգամ, Մար ա Լագո ճոխ կալվածքում հավաքել է տարբեր ամուսնություններից ծնված երեխաներին ու թոռներին, ինչպես նաև ապագա փեսայի ընտանիքին ու հարսանիքին հրավիրված հյուրերին:

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից մեկում Թրամփն ուրախ կեցվածք է ընդունել երկրորդ և ներկայիս կնոջ՝ Մարլա Մեփլսի և Մելանյա Թրամփի հետ:

Մյուս լուսանկարներում հարսնացուն փեսայի և հարազատների հետ է:

Նշվում է, որ Թրամփի փեսան՝ 25-ամյա միլիարդատեր Մայքլ Բուլոսն է: Հայտնի է, որ հարսանիքին հրավիրված է 250 մարդ: