Պատվաստումների տոկոսով մենք ենք, Աֆղանստանը, Սոմալին, մահերի թվով՝ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան

Պատվաստումների տոկոսով մենք ենք, Աֆղանստանը, Սոմալին, մահերի թվով՝ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան

Բնակչության շրջանում պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում համավարակի մահացությունն իսկապես ցածր ցուցանիշներ է արձանագրում։ Հոկտեմբերի 12-ի տվյալներով՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած երկրների թվում առաջատարներից է Դանիան, որտեղ պատվաստման երկրորդ չափաբաժինը ստացել է երկրի բնակչության 75․44 տոկոսը, հոկտեմբերի 14-ին չի գրանցվել հիվանդացության և մահվան որևէ նոր դեպք։ Երկրում ընդհանուր 7,448 դեպք կա, ծայրահեղ վիճակում գտնվում են 18-ը։

Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ամբողջությամբ պատվաստված է երկրի բնակչության 84.39 տոկոսը. նույնպես ոչ մի մահ, ոչ մի նոր դեպք 2 օրվա կտրվածքով։ Բայց,ի վերջո, սրանք կորոնավիրուսի համավարակի 1-ին և 2-րդ ալիքների ժամանակ 2020 թվականին լրջորեն տուժած երկրներն են։

Իտալիան, ինչպես հայտնի է, նախորդ տարի քովիդ համավարակից ամենաշատը տուժած երկրներից մեկն էր․ 2020 թ․ Իտալիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցել է ամենաշատ մահերը։ Այն է՝ ողջ 2020-ի ընթացքում կորոնավիրուսից մահացության 75 891 դեպք, որը կազմել է երկրում ընդհանուր մահերի 70 տոկոսը։

Իտալիում շուրջ 60 միլիոն բնակչությունից պատվաստում ստացել է բնակչության 76․05 տոկոսը, ամբողջությամբ պատվաստված է ( երկրորդ դեղաչափը ներառյալ)  69․37 տոկոսը։ Պատվաստման գործընթացն այս երկրում սկսվել է 2020թ․ դեկտեմբերին։ Ծանոթանում ենք այս երկրում հիվանդացության ու մահացության թվերին 14.10. 2021-ի դրությամբ։ Եթե նախորդ տարի քովիդից մահացությունը կազմել է շուրջ 15 տոկոս, այս տարվա կտրվածքով դա կազմում է 2․8 տոկոս, իսկ հիվանդացությունը՝ 7․8 տոկոս։ Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 367 մարդ։ 2021 թ․ հոկտեմբերի 14-ին Իտալիայում քովիդով վարակվածների թիվը 80 451 է։ 2020 թ․ հոկտեմբերի 14-ին Իտալիայում քովիդով հիվանդ է եղել 92 445 մարդ։ 60 միլիոնանոց երկրում շաբաթական վիճակագրական կտրվածքով՝ դեպքերը նվազել են շուրջ 15 տոկոսով, մահացությունը՝ 8։

Շուրջ 46 միլիոն բնակչություն ունեցող Իսպանիա, որը նույնպես հիվանդացության ու մահացության թվերով համարվում էր ծանր երկիր․ այս շաբաթվա ընթացքում հիվանդացության դեպքերը կրճատվել են 16 տոկոսով, մահացությունը՝ 32։ Այս երկրում ամբողջապես պատվաստված է բնակչության 79․01 տոկոսը։ Այսօրվա դրությամբ քովիդից մահացությունը կազմում է 1․7 տոկոս։

Բրազիլիայում ամբողջապես պատվաստված է բնակչության 46․43 տոկոսը։ Հիվանդացության դեպքերը վերջին մեկ շաբաթվա կտրվածքով նվազել են 32, մահերը՝ 31 տոկոսով։

Հնդկաստան․ երկրում 2-րդ դեղաչափ է ստացել բնակչության 19․68 տոկոսը․ շաբաթական դեպքերը նվազել են 18, մահերը՝ 12 տոկոսով։

Հիվանդացության թվով առաջվա նման առաջին հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ-ում, որտեղ պատվաստված է բնակչության 56․29 տոկոսը, շաբաթական կտրվածքով հիվանդացությունը նվազել է 12 տոկոսով, մահացությունը՝ 15։

65 միլիոն բնակչություն ունեցող Ֆրանսիա, որտեղ 2-րդ պատվաստում է ստացել բնակչության 69.03 տոկոսը․1 շաբաթվա մեջ արձանագրված դեպքերի թվով արձանագրվել է 0․3 տոկոս նվազում, և մահերի՝ 28 տոկոս։

68 միլիոն բնակչություն ունեցող  Միացյալ Թագավորություն, որը երկրորդն է աղյուսակում հիվանդացության դեպքերի թվով։ Այստեղ միտումները տարբեր են․ արձանագրվել է շաբաթական կտրվածքով դեպքերի 14 տոկոսանոց աճ, մահերի թիվն էլ աճել է 2 տոկոսով։

Գերմանիայում նույնպես Միացյալ Թագավորության միտումներն են․ 2-րդ դեղաչափ է ստացել շուրջ 85 միլիոն բնակչության 64․66 տոկոսը։ Այստեղ շաբաթական կտրվածքով հիվանդացության դեպքերն ավելացել են 31 տոկոսով, մահերինը՝ 43։

146 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստան, որտեղ ամբողջությամբ պատվաստված է բնակչության 31․03 տոկոսը․1 շաբաթվա կտրվածքով դեպքերն աճել են 14 տոկոսով, մահերը՝ 7։

Պաշտոնապես 2 միլիոն 970 հազար բնակչություն ունեցող Հայաստանում վերջին մեկ շաբաթվա կտրվածքով հիվանդացության դեպքերն աճել են 15 տոկոսով , մահերը՝ 46 տոկոսով (ողջ աշխարհի կտրվածքով մահացությունը նվազել է 6 տոկոսով):

Հայաստանում ամբողջապես պատվաստված է բնակչության 5․ 73 տոկոսը։
Պատվաստման մակարդակով Հայաստանը մի քանի աֆրիկյան և այլ երկրների շարքում է, իր ցուցանիշով բարձր է Աֆղանստանից (1․08 տոկոս), Գանայից ( 2․57), Իրաքից (Գվիենա Բիսաուից ( 0․43 տոկոս ), Նիգերից ( 0․86  տոկոս), Սիրիայից (1․78 ), Սոմալիից (1․49), Սուդանից  (1․29 ), Սիերա Լիոնեից, սակայն շատերից էլ հետ է։ Օրինակ՝ Գամբիայից (6․87)։

Ի դեպ, շատ պատվաստված երկրների թվում են ոչ միայն եվրոպական և ասիական զարգացած և հարուստ երկրներ, այլև զարգացող և աղքատ կամ շատ աղքատ, ինչպես նաև տարբեր կղզիներ․ Կարիբյան ավազանում ՝ Արուբան․ 2-րդ դեղաչափ՝ 70․57 տոկոս, Բութան՝ 63․68, Մալթայում՝  95․66 տոկոսը, Մոնղոլիայում՝ 63․80, Գրենլանդիա՝ 64․06, Մալազիա՝ 65․63, Նորվեգիա՝ 67․45, Պորտուգալիա՝ 86․46, Ռուսաստան՝ 30․ 89, Հյուսիսային Կիպրոս՝ 75․64, Թուրքիա՝ 54․52 տոկոս։ 

Ադրբեջանում էլ, որի 10 միլիոն 256 հազար բնակչության 40․ 30 տոկոսը ստացել է պատվաստանյութի 2-րդ դեղաչափ, հիվանդացության դեպքերը նույն՝ շաբաթական կտրվածքով աճել են 40 տոկոսով, բայց մահերը՝ 0 տոկոսով։ 

Վրաստան․ շուրջ 3,979 հազար բնակչություն ունեցող հարևան երկրում ամբողջապես պատվաստված է բնակչության 22․10-ը։ Շաբաթական կտրվածքով դեպքերի թիվն ավելացել է 70 տոկոսով, մահերինը պակասել 9 տոկոսով։