Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում

Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում

Առաջինը

Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։

Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուսամ դրանք այլևս կլինեն ապարդյուն, իսկ Արցախի նախագահի աշխատասենյակում հայտնաբերվածը արցախցիների ջանքերով մեկ օր շուտ կվռնդվի այնտեղից` իբրև Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկի չեզոքացում։

Էդգար Ղազարյան