Որ կուսակցության ցուցակով կառաջադրվի Գագիկ Սահակյանը

Որ կուսակցության ցուցակով կառաջադրվի Գագիկ Սահակյանը

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքում, որին մասնակցելու է նաև նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քաջայր Նիկողոսյանը, մինչդեռ «ՏԻՄ մասին» օրենքով՝ հենց Սահակյանը պիտի շարունակեր պաշտոնավարումը մինչև նոր քաղաքապետ ընտրելը։ Քաջայր Նիկողոսյանն, ի դեպ,ըստ շրջանառվող լուրերի, Սպիտակում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է։ Մեզ հետ զրույցում Գագիկ Սահակյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին նորաբաց « Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով, որի քաղաքապետի թեկնածուն է լինելու՝ ցուցակի առաջին համարը․

«Կուսակցության անունն արդեն, ես կարծում եմ, ամեն ինչ ասում է, համայնքը հզորացնելու համար, համայնքի ապագայի համար մտահոգ մարդկանց համախմբող կուսակցություն է, և արդեն շատ անդամներ ունի արդեն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ կուսակցության կազմում կան նաև համայնքապետարանի աշխատակիցներ։