Ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ․ Ռուբեն Հայրապետյան

 Ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ․ Ռուբեն Հայրապետյան

«Ես երբևէ հրաժարական չեմ տվել: Եղել են ընտրություններ, որտեղ չեմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից: Այժմ, ով ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ, խորհուրդ եմ տալիս չդառնալ, քանի որ նման անշնորհակալ աշխատանք այևս չկա: Հավաքականը հաղթում է՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչները, երբ պարտվում էր՝ ամենավատ մարդը Ռուբեն Հայրապետյանն էր:

Ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ:  Ազգային հավաքականի 4 մարզիչ ենք ունեցել՝ Օսկար Լոպես, Ստոյկիցա, Կազոնի և Շալանդ: Նրանք եկել էին խմբով, թող տեսնեն, արդյոք նրանց վճարել է ֆեդերացիան: ՀՖՖ-ն սկսել է վճարել 2012 թվականից, երբ հին պայմանագրերի ժամկետները վերջացան ու ես սկսեցի նոր պայմանագրեր կապել՝ զարգացնելով ու մարզադաշտեր կառուցելով:

Լավ, դա էլ մի կողմ, ես վատն եմ, ձերբակալեք ինձ, արդյոք այդ դեպքում հավաքականը կդադարի պարտվել: Թե ես էի մեղավոր, որ հավաքականը պարտվեց 1:9 հաշվով»,- Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցի ընթացքում նշելէ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։