Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

Դատարանն այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ որոշեց մերժել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքը։
Իոաննիսյանը, հիշեցնենք, բողոքարկել էր ՀՔԾ-ի այն որոշումը, որով  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։

Եթե բողոքը բավարարվեր, ապա Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվեր։

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: