Ողբերգական դեպք․ ավտոբուսի ուղևորը մահացել է

Ողբերգական դեպք․ ավտոբուսի ուղևորը մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի մոտ։ 57 համարի ավտոբուսի ուղեւորը սրտի կաթված է ստացել եւ մահացել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները։ 

ՀԳ Սկզբում լուր էր տարածվել, որ մահացողը վարորդն է, պարզվեց` տեղեկատվություն փոխանցողը շփոթել է: