Պիտի կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը լրագրողների հետ զրույցում կարևոր շեշտադրումներ է արել՝ կապված մեր պետության ներկայիս և ապագա զարգացման ուղիների հետ։
«Մենք պետք է ունենանք հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ, գիտությամբ և կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից»,- նշել է ակադեմիկոսը՝ ընդգծելով, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել. թույլը միշտ անտեր է մնում։
Սուվարյանը հավելել է. «Այս պատճառով մենք ոչ միայն պետք է հարգենք ցեղասպանված մեր ազգակիցների հիշատակը, այլ նաև դաս քաղենք պատմությունից և կարողանանք ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի այդպիսի երևույթներ մեր պատմության ընթացքում այլևս տեղի չունենան»։
Կարծիքներ