Ալիևը դժգոհել է Պուտինին, որ Հայաստանին 400 տոննա ռազմական նշանակության բեռ են մատակարարել

Ալիևը դժգոհել է Պուտինին, որ Հայաստանին 400 տոննա ռազմական նշանակության բեռ են մատակարարել
Lուսանկարում՝ Էլդար Հասանովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում՝ Ալիևն իր դժգոհությունն է հայտնել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայասատան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահ աշխատակազմի մամուլի ծառայությունը, ին չի մասին հաղորդում է «Armeniansputnik»-ը։

Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինի հետ հեռախոսազրույից ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։
«Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով․«ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս նախօրեին հաղորդագրություն էր  տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, նշվում էր, որ զանգը եղել է Ադրբեջանի նախաձեռնությամբ, հիշատակվում էր անգամ, որ Ալիրևը շնորհավորել է Պուտինին՝ ռուսական պատվաստանյութը  բարեհաջող գրանցելու համար,  սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումների մասին որևէ խոսք չկար։