Գոնե այդ աղջկա չափ քաջ եղեք

 Գոնե այդ աղջկա չափ քաջ եղեք

Սովետական դպրոցի մասին` միայն ակնածանք։ Սովետական ԲՈՒՀ-երի մասին` ակնածանք։ 

Դպրոցում սովորելու տարիներին մի բան է տպավորվել իմ մեջ ու չեմ մոռանում մինչև հիմա։

Դասընկերուհիներիցս մեկը, ով ֆիզիկական լուրջ արատ ուներ, շատ էր սիրում ուսուցչի մասնագիտությունը։ Երբ դպրոցն ավարտեցինք, զարմացանք, որ նա մանկավարժական ինստիտուտ չդիմեց։ Երբ նրան հարցրի այդ մասին, տխուր ձայնով ասաց՝ այդպես ճիշտ էր։ Ավելի ուշ անկեղծացավ․ ո՞նց ես պատկերացնում, երկկողմանի կաղալով մտնում եմ դասարան․ աշակերտների մի մասը կճնշվի իմ վիճակից, մի մասը կփռթկա, մյուս մասի ուշադրությունն էլ կկենտրոնանա իմ շարժումների վրա։ Հետո իմացա, որ նման բաների հետ լուրջ հաշվի է նստում նաև մանկավարժական ԲՈՒՀ-ը։ Մանկավարժի արտաքինը պիտի կատարյալ լինի, որ աշակերտի ուշադրությունը չշեղվի։ Ովքեր այդ թվերի դպրոցը հիշում են, կվկայեն, որ մանկավարժն իր էությամբ ու խորհրդավորությամբ անհասանելի էր աշակերտին, մի տեսակ վերերկրային էր, հողեղեն չէր։

Թեմայից միանգամից անցում կատարելը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին սահուն է, բայց հոգեբանական տեսանկյունից դժվար։ Հանրությանը հայտնի է, որ նախարարը բանակից ազատվել է ու նաև՝  ինչի համար է ազատվել։ Մամուլում այդ հարցը բազմիցս արծարծվել և կարծեք թե չի հերքվել այն  փաստը, որ Զինվորական հանձնաժողովը կարծել է, թե պատճառը ծառայության ընթացքում կոնֆլիկտի և ծաղրի պատճառ կարող է դառնալ։

Շատ եք պարծենում, որ հեղափոխությունը աշակերտները, դպրոցականներն են արել։ Արայիկ Հարությունյանին նշանակելով կրթության նախարար, հետո էլ՝ սուպեր նախարար, վարչապետը գոնե այդ հանձնաժողովի չափ մտածե՞ց, որ պատճառը աշխատելու ընթացքում կոնֆլիկտի և ծաղրի առարկա կարող է դառնալ։ Եվ վերջապես խոսքը սերնդի, առողջ սերնդի դաստիարակության մասին է, մի՞թե կարելի էր այդքան խոցելի մարդուն նշանակել մեր ողջ կրթագիտական համակարգի սուպեր նախարար։ Չե՞ք կարդում գրառումները, որոնք ուղղվում են ձեր նշանակած նախարարին, թե կարծում եք հեղափոխություն կատարած աշակերտները կարդալ չգիտեն, իսկ կարդալուց էլ հպարտանում են նման նախարարով։ «ՀուԶանք ուԶանգ»  ներկայացման վրա հարձակումը  վկայությունը  չէ՞ այն բանի, որ ԿԳՍՄ նախարարին մարդիկ չեն վստահում կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Երևի հենց դրա համար էլ մշակույթի, ինչպես նաև շատ նախարարություններ «ևս են արվել», անցել կրթության նախարարության ենթակայության տակ, որ Արայիկ Հարությունյանը հայտարարի․ «Սատանիզմի հիմքով, մտացածին հիմքերով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու: Արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է»։ 

Կրթության նախարարը գիտի՞ թե ինչ է նշանակում ազատությունը, արվեստի ազատ լինելը։ Նա շփոթում է ազատությունն ու սանձարձակությունը։ Ազատությունը պատասխանատվություն է, որը ոչ մեկը նորերից հանձն չի առնում, որովհետև վախենում են պատասխանատվություն ստանձնելուց։ Այսօրվա իշխանությունը դեռ նախկինների պատասխանատվության նոտաների վրա է խաղում, ասել է թե խուսափում է պատասխանատվություն վերցնելուց։ Մեծերից մեկն ասում է․ «Ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին»։

Նախարարի ասած «ազատ արվեստը» մի ողջ սերնդի ապականման գործընթաց է, վնասում է մատաղ սերնդին։ Ո՞վ է այդ պատասխանատվությունը կրելու․ վարչապետն ու իշխանիկները նախկիններին են քլնգում, կարծես թե դեռ չի փոխվել իշխանությունը։

Ի վերջո եթե «արվեստը ազատ է, նախարարի օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»,մնում է նախարարին հարցնել՝ ո՞րն է արվեստը, որ ազատ լինի։ Ձեր օրոք արվեստը «քնեցրել» ու արթնացրել եք բնաձայնական հույզերն ու կրքերը՝ առանց մշակելու։ Հոգեղենը սպանել, անցել եք մարմնեղենին։ Ազա՜տ, շվայտ, նույնասեռ մարմնեղենին:

Փառք Աստծո, որ լրագրողներն էլ չեն գժվում ու անցնում բացարձակ «ազատ խոսքի»։ Գիտե՞ք ինչե՜ր կասեին ձեզ․․․ Չէ՞ որ դուք ասում եք որ «Արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է»։

Իսկ խո՞սքը․․․

Ու կրկին՝ նախաբանիս անցնեմ, որը իմ համադասարանցուն էր վերաբերվում՝ աշակերտների մի մասը կճնշվի իմ վիճակից, մի մասը կփռթկա, մյուս մասի ուշադրությունն էլ կկենտրոնանա իմ շարժումների վրա։

Գոնե այդ աղջկա չափ քաջ եղեք, պարոն նախարար ու հրաժարվեք պաշտոնից, որը հաստատ ձերը լինել չի կարող։