Ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվի․ օքեյ է, թե ոչ, թող ընտրողները որոշեն
Վարչապետը ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվի։ Օքեյ է, թե օքեյ չի, դա թող արդեն ընտրողները որոշեն։ Ես՝ որպես նախկին լրագրող, մարդ, որ ժամանակին տնտեսական թեմաներով հոդվածներ էր գրում, գիտեմ, որ երբեմն ժողովրդին միտքը շատ ավելի լավ է տեղ հասնում, երբ ժողովրդի հետ խոսում են ժողովրդական լեզվով։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառամթերքին, որը նա օրերս օգտագործեց կառավարության վերջին նիստում։
«Դա ոչ թե կոպիտ էր, այլ ավելի պարզ էր, ավելի հասարակ։ Լրագրողները կարող են փաստել, որ կան ու եղել են պաշտոնյաները, ովքեր կարող են կես ժամ խոսեն, բայց այդ պատասխանի մեջ ոչ մի բան չլինի։ Պարզ լեզվով ի՞նչ ասեց վարչապետը։ Վարչապետը ասաց, որ մարդիկ պիտի ենթարկվեն օրենքներին, քանի որ այդ օրենքները կան»,- ասաց Թունյանը։
Կարծիքներ