Իշխանության համար ավելի կարեւոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները

Իշխանության համար ավելի կարեւոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«1) Հայոց բանակը մշտապես ապահովել է բոլորիս անվտանգությունը: Այս պայմաններում ևս պետք է ասենք. Հավերժ փառք Հայ զինվորին:

2) Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորությունները ադրբեջանի կողմից պերմանենտ խախտելու պայմաններում, եթե Զինված ուժերի զինվորներ եղել են Արցախում, ինչի են դուրս բերվում:

3) Թիվ մեկ մեղավորը ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանություն է, իսկ ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը միջազգային հանցանքների շարք է կուտակել: Հետաքրքիր է Դատախազությունը նույնիսկ հայտարարությամբ հանդես չի գալիս: