Գյումրիում Քոչարյանի անունից տեղադրված ծաղկեպսակի համար երկրորդ անձն է ձերբակալվել

Գյումրիում Քոչարյանի անունից տեղադրված ծաղկեպսակի համար երկրորդ անձն է ձերբակալվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է․

«Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ բերման է ենթարկվել և ձերբակալվել Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը, ով նույնպես մասնակից էր Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնեմ, որ այս կապակցությամբ իմ կողմից հանձնարարվել է ոստիկանության «Մուշ»-ի բաժնի աշխատակիցներին ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ հարուցել։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, թե ինչպես են Գյումրիում բերման ենթարկում «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդուն: Նրան բերման են ենթարկել  ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա, ըստ որի՝ երեկ Գյումրիում երկու հոգի խփել են պատգամավորի ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։