Հանուն Արցախի եւ հանուն Ռոբերտ Քոչարյանի

Հանուն Արցախի եւ հանուն Ռոբերտ Քոչարյանի

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նախաձեռնած «Հանուն Արցախի» համազգային շարժումը ստորագրահավաք է նախաձեռնում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով։ Շարժման նախաձեռնողները կարծում են, որ երկու պետությունների միջեւ այս ոչ կառուցողական մթնոլորտը չպետք է շարունակվի, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է, իսկ Քոչարյանն Արցախի հերոս է, ուստի հարկավոր է նրա խափանման միջոցը փոխել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչները նման պահանջով ստորագրահավաք են սկսել նաեւ Հայաստանում, նրանք հոկտեմբերի 26-ից շրջում են ՀՀ մարզերով՝ եղել են Կոտայքում, Գեղարքունիքում եւ այլուր։