Կարանտինային պայմաններում Varks.am-ը հրաժարվում է ընդառաջել քաղաքացիներին

Կարանտինային պայմաններում Varks.am-ը հրաժարվում է ընդառաջել քաղաքացիներին

Ինչպես արդեն հայտնի է, երեկվանից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հատկապես այս իրավիճակում քաղաքացիներին հետաքրքրում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը։

Արդեն մի քանի բանկեր հայտարարել են որոշ ժամանակով վարկերի մարման հետաձգման, տույժ-տուգանքներ չսահմանելու մասին։

Այլ մեխանիզմով են աշխատում, կարծես թե վարկային կազմակերպությունները։ Մեզ դիմած քաղաքացիներից մեկն ասաց, որ մշտապես պարտաճանաչ կերպով Varks.am-ում վճարումները կատարել է, սակայն այսօր մոտեցել է դիմում գրելու՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ասել են, թե դա իրենց վրա չի ազդում։