Նրանք բոլորը հայրենիք չունեցող և թուրքի օրակարգը սպասարկող մարդիկ են 

Նրանք բոլորը հայրենիք չունեցող և թուրքի օրակարգը սպասարկող մարդիկ են 

Հարցազրույց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Ինչպիսին է ձեր գնահատականը և դիրքորոշումը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական քայլի վերաբերյալ: Վանեցյանը մանդատը ցած դրեց և իր թիմով նոր պայքար է սկսում:

-Հիմա ինչքան էլ փորձենք դեմագոգիա անել, կոսմետիկ սվաղել, իրականությունը մեկն է՝ ընդդիմության այս փուլի պայքարը չպսակվեց հաջողությամբ: Նիկոլ Փաշինյանին հեռացնել չհաջողվեց: Եվ բոլոր նրանք, ովքեր այդ շարժման նախաձեռնողներն էին քաղաքական արժանապատվությունը պահանջում է, որ վճարեն ՝քաղաքական գին: Վանեցյանը, մանդատը  վայր դնելով, վճարեց այդ քաղաքական գինը: Ինձ ասում են՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, միգուցե նա գնում է Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլնի ճանապարհով: Երբ որ ինքը կգնա այդ ճանապարհով՝ առաջին քարկոծողը Վանեցյանին կլինեմ ես: Ես այս պահին գործ ունեմ կոնկրետ մեկ փաստի հետ՝ եղել է ընդդիմության գործողությունների հանգուցալուծում ոչ այնպես, ինչպես ազդարարել էր ընդդիմությունը՝ գոնե այս փուլի համար և յուրաքանչյուրը՝ նախաձեռնողներից, լիդերներից պիտի դրա համար վճարի քաղաքական գին: Վանեցյանը այդ քաղաքական գինը վճարեց՝ իր մանդատը վայր դնելով: Հիմա, թե հետո ինչ կանի, ինչ կլինի, կհաջողի, չի հաջողի, ես այստեղ ունեմ իմ սուբյեկտիվ մոտեցումները, որն այս պահին չեմ հրապարակի, որովհետև դա կոռեկտ չէ՝ կապրենք, կտեսնենք: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա՝ ես, դատելով ՀՀԿ պատգամավորների տարբեր հարցազրույցներից կարող եմ ենթադրել, որ իրենք ևս չեն շտապի խորհրդարան, մնացածը՝ հետագա քայլերը ցույց կտան:

-Խորհրդարանական ընդդիմությունը կգնա՞ իմպիչմենտի գործընթացի:

-Այն օրակարգով, ինչ առաջարկում է ընդդիմությունը, ես ասում եմ՝ ոչ, ոչ և երիցս ոչ: Եթե խորհրդարանական ընդդիմությունը մտածում է, որ իրենք կարողանալու են իրենց կողմը գրավել կամ «վերբովկա» անել «իմքայլական» պատգամավորների, մտածում եմ, որ դա շատ անմեղ մոլորություն է: Եթե դա ընդամենը արդարացում է խորհրդարան վերադառնալու համար, ուրեմն դա ընդամենը պատճառ է խորհրդարան վերադառնալու համար: Նիկոլ Փաշինյանը ուսապարկերին՝ բոլորին, սարքել է իր տարբեր հանցագործությունների համասեփականատեր: Այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է՝ «թռնելով» Նիկոլ Փաշինյանի վրայից, ինքը ուղղակի հայտնվելու է բերդում: Շատ դեպքերում մենք զարմանում են, թե ոնց կարելի  էր պատի տակի ընկած այդ «քրջին» բերել խորհրդարան: Բայց այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր ունեն նույն մտածողությունը, մանկուց անհայրենիք, այսինքն՝ իրենք բոլորը գաղափարակիցներ են, բոլորը հայրենիք չունեցող և թուրքի օրակարգը սպասարկող մարդիկ են: Եվ այն օրակարգը, որը փորձում է առաջ տանել ընդդիմությունն այն է՝ որ իրենք կգնան, կսկսեն աշխատել իշխանության հետ, ես ասում եմ, որ եթե իրենք դա անկեղծ են ասում, ուրեմն իրենք անկեղծ մոլորության մեջ են: Իսկ եթե իրենց պատճառ է պետք, լեգիտիմ հիմնավորում է պետք խորհրդարան վերադառնալու համար՝ Աստված իրենց հետ: Ի վերջո, դաշտը պետք է հստակեցվի նոր ուժերի կամ շատ ավելի գրագետ ուժերի համար, ովքեր նոր մարտավարություն և ռազմավարություն կմշակեն, որովհետև միևնույն է՝ Նիկոլը այս կամ այն կերպ, այսօր, թե վաղը, վաղ, թե ուշ գնալու է: Ինքը  բոլոր առումներով սպառել է իրեն: Ինքը իշխանության եկավ հասարակությանը, ժողովրդին  «կտեր» տալով: Իշխանության եկավ՝ նախկիններ, թալան, օլիգարխնեը «կտերը» տալով, իշխանության եկավ «հաղթելու ենք» հեշթեգով, և այդպես այսօր էլ կարողանում է, ցավոք, հասարակության մեծ զանգվածին «կտեր» տալ, որն ինձ համար հասկանալի ու բացատրելի չի՝ ոչ մարդկայնորեն, ոչ բարոյապես, ոչ հոգեբանորեն: