Ինչ անվտանգային երաշխիքների վրա կարող է հույս դնել Կիեւը, ըստ կանցլեր Մերցի 

Ինչ անվտանգային երաշխիքների վրա կարող է հույս դնել Կիեւը, ըստ կանցլեր Մերցի 

Գերմանիայի դաշնային նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինական բանակին՝ Եվրոպայի եւ ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք օգնությունը կարող է հանդիսանալ անվտանգային երաշխիք Ուկրաինայի հանդեպ։ «Մենք կարող ենք հետագայում էլ զգալիորեն աջակցել ուկրաինական բանակին, մատակարարել սպառազինություններ՝ ԱՄՆ աջակցությամբ՝ ԵՄ ջանքերի շրջանակներում»,- ասել է կանցլեր Մերցը։

Նա նաեւ ասել է, որ ներկայումս գերմանական սպառազինություններ Ուկրաինային մատակարարելու հարց դրված չէ։ Նշենք սակայն, որ կանցլեր Մերցը, նախքան Գերմանիայի դաշնային կանցլեր դառնալը, բազմաթիվ անգամներ է ասել, որ հնարավոր է համարում Taurus թեւավոր հեռահար հրթիռների մատակարարումը Ուկրաինային։