Վրաստանի բոլոր մաքսակետերը բերվել են աշխատանքային հատուկ ռեժիմի 

Վրաստանի բոլոր մաքսակետերը բերվել են աշխատանքային հատուկ ռեժիմի 

Վրաստանի բոլոր մաքսակետերը բերվել են աշխատանքային հատուկ ռեժիմի։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը։ Դա պայմանավորված է դեպի Վրաստան տրանսպորտային հոսքի կտրուկ մեծացման հետ։

Միջազգային բեռնափոխադրումների հարցում խափանումներից խուսափելու համար վրացական կողմը մշտական կապ է պահպանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ոլորտային գերատեսչությունների հետ։