Չինաստանը հիսուն պետության հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը

Չինաստանը հիսուն պետության հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը

Չինաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը հիսուն պետության հետ։ Հիշեցնենք, որ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժանմունքի ղեկավար Ու Շիծյինը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։ Ըստ հաղորդման, պարբերական ավիափոխադրումներ իրականացնում է 93 ավօաընկերություն, որից մոտ երկու տասնյակը՝ տեղական։ Վերջիններս աշխատում են 187 միջազգային ուղղություններով։ Ամեն շաբաթ դեպի Չինաստան եւ Չինաստանից դուրս իրականացվում է 210 ավիաչվերթ։