Ռուսաստանում եւս 228 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանում եւս 228 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանում եւս 228 մարդ վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Դեպքերը ֆիքսվել են 26 ռեգիոններում։ Ներկայումս վարակվածների թիվը հասել է 1264-ի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Նոր հայտնաբերված դեպքերից 114-ը եղել է Մոսկվայում, 36-ը՝ Մոսկվայի մարզում եւ 11-ը՝ Սանկտ-Պետերբուրգում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ՝ երկու Տվերի մարզից, մեկը Սամարայից եւ մեկը՝ Տոմսկի մարզից։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 49 է։