Պահանջում են արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնել 

Պահանջում են արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնել 

Մեծ Բրիտանիայում մոտ 370 հազար քաղաքացի ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջագրի տակ։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Ըստ հրապարակման, ստորագրահավաքի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Լիզ Թրասը նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ դրանով վերջ դրվի բրիտանական տնտեսության մեջ ներկայումս առկա քաոսին։

Պարբերականը արձանագրում է այն փաստը, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը Պահպանողականից առաջ է անցել 33 կետով, ինչը հանդիսանում է երկու կուսակցությունների միջեւ վարկանիշային ամենամեծ տարբերությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում։